ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

ՈՒկրաինան, Ռուսաստանը և ԵԱՀԿ-ն համաձայնության են եկել

ՈՒկրաինան, Ռուսաստանը և ԵԱՀԿ-ն համաձայնության են եկել
10.06.2014 | 11:41

Եռակողմ կոնտակտային խմբի մասնակիցները (ՈՒկրաինայի, ՌԴ-ի և ԵԱՀԿ ներկայացուցիչներ) փոխհամաձայնության են եկել ՈՒկրաինայի արևելքում իրավիճակի խաղաղ կարգավորմանն ուղղված՝ նախագահ Պյոտր Պորոշենկոյի ծրագրի հիմնական փուլերի իրականացման շուրջ:
Եռակողմ կոնտակտային խմբի մասնակիցները հունիսի 8-9-ին երեք նիստ են անցկացրել ՈՒկրաինայի նախագահի խաղաղ ծրագրի դրույթների իրականացման հարցով: «Արդյունքում կողմերը ընդհանուր համաձայնության են եկել վերոնշյալ ծրագրի հիմնական փուլերի իրականացման հարցերի շուրջ, որոնք կնպաստեն Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում լարվածության թոթափմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ավելի վաղ ՈՒկրաինայի պաշտպանության նախարար Միխայիլ Կովալը հայտնել էր, որ ՈՒկրաինայի արևելյան շրջաններում զինված հակամարտության դադարեցման գործընթաց է ընթանում:

Դիտվել է՝ 859

Մեկնաբանություններ